Ամերիկյան  «Quaker Oats» ձողիկների վրայի Լարրի անունով տղամարդն իր գոյության 134 տարիների ընթացքում առաջին անգամ «դիետայի» է անցել:

PepsiCo Inc ընկերության ներկայացուցիչ, բրենդի սեփականատեր Մայք Քոնորսի խոսքով` «փոփոխությունները արվել են, քանի որ տուփի վրայի նկարը պետք է առողջ ապրելակերպի մասին վկայի, հաղորդում է Kedem-ը:

Առողջ կերպար ստեղծելու համար Լարին «նիհարել» է մի քանի կիլոգրամ: Կրկնակի կզակն անհետացել է, ուսերը լայնացել են: Չհաշված այս փոփոխություններին, Լարրին գրեթե չի փոխվել: