Ռուսաստանում 10-11 տարեկան երկու տղաներ ինքնուրույն ծով են դուրս եկել ինքնաշեն լաստով եւ լողացել դեպի Ամուրի ծոց: Նրանք նավարկության են դուրս եկել ապրիլի 20-ին: Ապրիլի 21-ի առավոտյան նրանցից մեկի մարմինը հայտնաբերվել է Վլադիվոստոկի ափամերձ հատվածում:
Ինչպես տեղեկացնում է ՌԻԱ «Դեյտան», ապրիլի 20-ի ուշ երեկոյան Ճգնաժամային իրավիճակների կառավարման կենտրոնում հաղորդում է ստացվել երկու երեխաների անհետացման մասին: Տղաները ծով են դուրս եկել ժամը 16.00-ին:
Ապրիլի 21-ի առավոտյան երկաթգծի «Գարնանային» կայարանի շրջանում հայտնաբերվել է 11-ամյա տղայի մարմինը:
Ներկա պահին որոնումները շարունակվում են, ներգրավված է 105 մարդ եւ 14 միավոր տեխնիկա:




























