Մի խումբ զինված անձինք ապրիլի 20-ի երեկոյան ներխուժել են մեքսիկական Չիուաուա քաղաքի բար եւ կրակ բացել հաճախորդների ուղղությամբ:

Իրավապահների տվյալներով` նվազագույնը 13 մարդ զոհվել է, եւս չորսը` վիրավորվել:

Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին», մեքսիկական հյուսիսային  Չիուաուա  նահանգը վաղուց տեղական թմրակարտելների հակամարտությունների թատերաբեմ է, որոնք պայքարում են ԱՄՆ մատակարարվող թմրանյութերի առեւտրի վերահսկողության իրավունքի համար: Մեքսիկայում 2006 թվականից ի վեր թմրանյութերի մաֆիայի պատերազմների ընթացքում 47,5 հազար մարդ է զոհվել: