Ամերիկյան բանակում ծառայող կանանց կուղարկեն առաջին գիծ: Ամերիկյան ծովային հետեւակն առաջին անգամ կին զինծառայողներին հնարավորություն կտա անցնել արագ արձագանքման հատուկ նախապատրաստման դասընթաց:
Այդ կուրսերի շրջանավարտներին կուղարկեն ռազմական գործողությունների գոտիներ: Ավելի վաղ կին զինծառայողներին թույլ էին տալիս զբաղեցնել միայն տեխնիկական եւ վարչական-լոգիստիկ կառույցներում պաշտոններ, հաղորդում է «Ռոսբալտը»:
Միաժամանակ պարզ չէ, թե ինչպես կին զինծառայողներին առաջին գիծ ուղարկելու որոշումը պետք է համապատասխանեցվի ԱՄՆ պաշտպանության նախարարության հրամանի հետ, որն արգելում է ճակատային գծում կին զինծառայողների ներկայությունը:




























