Ճապոնական Յոկոհամա քաղաքում ռուս աղջիկը մահացել է ոստիկանություն ստացված զանգից մեկ օր առաջ, պարզել են ճապոնացի պաթոլոգանատոմները:
Հիշեցնենք, որ ապրիլի 20 –ին Յոկոհամայի բնակելի տներից մեկում հայտնաբերվել է 1993թ. ծնված Ռուսաստանի քաղաքացի Աննա Ֆիլոմանովայի դին:
Ըստ ճապոնացի իրավապահների` տեսադիտարկման խցիկն արձանագրել է, թե ինչպես ապրիլի 19-ի առավոտյան` մոտ ժամը յոթին տուն է եկել Ֆիլոմանովան` անծանոթ տղամարդու հետ: Աղջկա մահը վրա է հասել դրանից մեկ ժամ անց` դանակի բազմաթիվ հարվածներից:
Ոստիկանությունը մարմինը հայտնաբերել է հաջորդ օրը, երբ հեռախոսազանգ է ստացել: Բնակարանում նրանք հայտնաբերել են երկու տղամարդու, ովքեր ասել են, թե Ֆիլոմանովայի ծանոթներ են եւ այցելել են, քանի որ նա չի պատասխանել հեռախոսազանգերին: Ոստիկանություն զանգահարած ճապոնացին ասել է, թե իր «ռուս ծանոթուհին լուրջ վնասվածք է ստացել», տեղեկացնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Ոստիկանությունը ներկայումս հարցաքննում է նշված երկու տղամարդկանց, փորձ է արվում պարզել տեսախցիկների օբյեկտիվում հայտնված անծանոթի ինքնությունը:



























