Ինդոնեզիայի ափերին վերջին մեկ օրում 6-րդ երկրաշարժն է գրանցվել: ԱՄՆ երկրաբանական ծառայությունը հաղորդում է, որ 5,6 մագնիտուդով երկրաշարժը տեղի է ունեցել Երեւանի ժամանակով 05:25-ին, էպիկենտրոնը գտնվել է Մանոկվարի գքաղաքից 79 կմ դեպի հարավ-արեւելք: Երկրաշարժի օջախը գտնվել է 29,6 կմ խորության վրա:

Հիշեցնենք, որ Ինդոնեզիայի ափերին, Սումատրա կղզուց ոչ հեռու եւս 5 երկրաշարժեր են տեղի ունեցել` 5,2-6,6 մագնիտուդով:

Հնարավոր ավերածությունների կամ զոհերի մասին տեղեկություններ չեն ստացվել: Ցունամիի վտանգ չկա, հաղորդել են ցունամիների մասին նախազգուշացնող խաղաղօվկիանոսյան կենտրոնում: