Հանքարդյունաբերության արագ աճը` տարեկան 20-25%-ի շրջանակներում, կհանգեցնի պաշարների արագ սպառման: Նման հայտարարություն արեց այսօր` ապրիլի 21-ին, ՀՀ նախկին վարչապետ, ՀԱԿ ներկայացուցիչ Հրանտ Բագրատյանը` ելույթ ունենալով Հայաստանի գործատուների հանրապետական միության հրավիրած քննակման ժամանակ: «Իշխանավորները բահերը վերցրել հարձակվել են հանքերի վրա»,-հայտարարեց նախկին վարչապետը: Նրա հաշվարկներով` 15-20 տարի հետո հանքերի պաշարները կսպառվեն: Նախկին վարչապետը կարծում է, որ ներկայիս կառավարության հայտարարությունները տնտեսության դիվերսիֆիկացման մասին սուտ են; «Հանքարդյունաբերության վրա հիմնված աճը նույնպես վատ է, ինչպես շինարարության վրա հիմնված աճը»,- ասաց Հ. Բագրատյանը:
Իշխանավորները բահերը վերցրել` հարձակվել են հանքերի վրա. Հրանտ Բագրատյան
Տեղադրություն



























