Բաղդադի հյուսիս-արեւմուտքում, այսօր` ապրիլի 21-ին, նոր պայթյուն է որոտացել, որի հետեւանքով զոհվել է 4 եւ վիրավորվել 13 մարդ:
Ինչպես հաղորդում է «Կոմսոմոլսկայան պրավդան», ռումբը գործի է դրվել ուղեւորատար ավտոբուսում` Իշկուկի շրջանում: Դրանից անմիջապես հետո պայթել է ֆուգասը, որից վնասվել է եւս մեկ ավտոմեքենա:




























