Մեքսիկայում վերջին տարիների ամենախոշոր ավտովթարի զոհերի մասին նոր տվյալներ են ստացվել:
Հաղորդվում է, որ 43 մարդ զոհվել, 20-ից ավելին վնասվածքներ են ստացել, որոնցից մի քանիսը ծանր վիճակում գտնվում են հիվանդանոցում: Նախկինում հաղորդվել էր 30 զոհերի մասին:
Ինչպես հաղորդել էր NEWS.am-ը, դեպքը տեղի է ունեցել ապրիլի 20-ին Վերակրուս նահանգում: Բեռնատարի ծանր կցորդը պոկվել էր միացման տեղից եւ բախվել ուղեւորատար ավտոբուսին:
Ինչպես գրում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, ավտոբուսում գյուղատնտեսության ոլորտի աշխատողներ են գտնվել, որոնք Կոատսակոալկոս քաղաքից ուղեւորվել էին հյուսիսային Կոաուիլա նահանգ: Ավտոբուսում 70 ուղեւորներ են եղել, թեեւ այն նախատեսված է 48 մարդու տեղափոխման համար:
Հետաքննության տվյալներով` բեռնատարի վարորդը, որից պոկվել էր կցորդը, շարունակել է ճանապարհը` միջադեպից հետո կանգ չառնելով: Ներկա պահին ոստիկանությունը փնտրում է բեռնատարի վարորդին:
Մեքսիկայի նախագահ Ֆելիպե Կալդերոնը ցավակցություն է հայտնել զոհվածների հարազատներին եւ մտերիմներին:




























