ՄԱԿ-ի կոմիտեն ընդլայնել է Իրանի կազմակերպությունների եւ անձանց ցանկը,  որոնց նկատմամբ սահմանափակումներ են նախատեսված: 

Այսպիսով, «սեւ ցուցակում» են հայտնվել եւս մեկ առեւտրային ընկերություն եւ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի երկու աշխատակիցներ, որոնք  կասկածվում են 2010թ. Աֆրիկա զենք առաքելու փորձ մեջ` շրջանցելով արդեն իսկ գործող պատժամիջոցները, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը: