Շնասահնակներով զբոսանքներ կազմակերպող ընկերության կառավարիչը բիզնեսը դադարելուց հետո ազատվել է շներից:

Կանադացի Ռոբերտ Ֆաուսեթը խոստովանել է, որ լայկա ցեղատեսակի 56 շան կոկորդ է կտրել:

Շնասահնակներով զբոսանքները տարածում էին ստացել 2010թ. Վանքուվերում կազմակերպված Ձմեռային օլիմպիական խաղերից հետո, բայց շուտով այդ զբոսանքների պահանջարկը նվազել էր:

Նա բոլորին թաղել է միեւույն փոսում: Շներից մեկը ողջ է մնացած եղել եւ հաջորդ օրը դուրս է սողոսկել փոսից: Ֆաուսեթը խոստովանել է արարքը, սակայն նշել է, որ ընկերության տնօրենի հրամանն է կատարել, գրում է dni.ru-ն:

Իշխանություննրը կանադացուն մեղադրել են կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի մեջ: Հայտնի չէ, թե նրա հանդեպ ինչ պատիժ կկիրառվի: