Ռոբերտ Քոչարյանը 3-4 մլրդ դոլար հանրային ռեսուրս ծախսեց` կառուցելու Հյուսիսային պողոտան` քանդելով քաղաքի կենտրոնը, սակայն այդ ռեսուրսը պետք է ուղղվեր նոր ատոմակայանի շինարարությանը: Այդ մասին այսօր` ապրիլի 21-ին Հայ գործատուների հանրապետական միության հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ նախկին վարչապետ, ՀԱԿ ներկայացուցիչ Հրանտ Բագրատյանը: «Սա այն դեպքն է, որ մարդ պետք է ի վիճակի լինի խորհուրդներ լսել: Խոսքը վերաբերում է Ռոբերտ Քոչարյանին: Այդ տեսակին ընդհանրապես պետք չէ թողնել մոտ գա կառավարմանը, այդ մի տեսակը, որից հնարավոր չէ խորհուրդ վերցնել, այդ մի տեսակը, որ առանց սովորելու գիտի, թե ամեն ինչ գիտի»,- ասաց Հ. Բագրատյանը:
Այդ տեսակին չպետք է թողնել մոտ գա կառավարմանը. Հրանտ Բագրատյանը` Ռոբերտ Քոչարյ
Հասանելի է
русскийՏեղադրություն




























