Թունավորման ախտանիշով Հանրապետական հիվանդանոց է տեղափոխվել 17-ամյա մի աղջիկ, ով հավատացրել է, թե սկեսուրն է իրեն ժավել խմել տվել: NEWS.am-ի այս տեղեկությունը հաստատեցին նաեւ ոստիկանության լրատվական ծառայությունից, ինչպես նաեւ տեղեկացրեցին, որ հետաքննություն է կատարվում:
Ի դեպ, սկեսուրը պնդում է, որ նման բան չի եղել: NEWS.am-ի տեղեկություններով, վերջիններս Երեւանի Մարաշ թաղամասի բնակիչներ են:
Հարսի առողջական վիճակը արդեն լավ է:




























