Google ընկերությունը կաջակցի տիեզերքի յուրացման եւ Երկրի բնական պաշարների  հետազոտման  Planetary Resources ծրագրին: Հավակնոտ ծրագրին, բացի Google-ի գլխավոր տնօրեն Լարրի Փեյջից եւ տնօրենների խորհրդի նախագահ Էրիկ Շմիդտից, կմասնակցն նաեւ ռեժիսոր Ջեյմս Քեմերոնը եւ այլ ներդրողներ: Այդ մասին հաղորդվում է Planetary Resources-ի կայքում: Նշվում է, որ բոլոր մանրամասները կբացահայտվեն ապրիլի 24-ի մամլո ասուլիսում:

«Միացեք, որպեսզի իմանաք մեր առաքելության եւ այն բանի մասին, թե ինչպես ենք պատրաստվում հեղափոխություն անել տիեզերքի ուսումնասիրման բնագավառում եւ աջակցել մարդկության բարգավաճմանը գալիք սերունդների համար», - ասվում է հաղորդագրությունում: Նախագծի հեղինակների խոսքով` իրենց ծրագիրը  թույլ կտա  համաշխարհային ՀՆԱ-ն ավելացնել մի քանի տրիլիոն դոլարով; Planetary Resources-ի հիմնական ուղղություններից կլինի բնական պաշարների արդյունահանումը երկնային մարմիններից:

Planetary Resources-ի համահիմնադիրներից են NASA-ի առաքելության նախկին ղեկավար Մարսե Էրիկը եւ գործարար Փիթեր Դիամանդիսը: Նախագծի ներդրողների թվում նաեւ  Microsoft-ի թոփ մենեջեր Չարլզ Սիմոնին է, գրում է  «Արգումենտի ի ֆակտին»:

Ուշագրավ է, որ Ջեյմս Քեմերոնի հայտնի «Ավատար» ֆիլմում խոսքը այլ մոլորակների վրայի բնական պաշարների յուրացման մասին էր: