Արդեն մի քանի օր է, ինչ Պոպոկատեպետլ հրաբխի վրա մոխրի ամպեր են: Տեղական իշխանությունները երթուղիներ են նախապատրաստում` անհրաժեշտության դեպքում բնակչությանը տարհանելու համար, հրաբխագետներն էլ հետեւում են իրավիճակին նոր տեխնոլոգիաների օգնությամբ` ժամանակին տեղեկացնելու համար մոտալուտ սպառնալիքի մասին:
Ինչպես հաղորդում է BBC-ին, 5450մ բարձրությամբ հրաբուխն ընդամենը 12 կմ հեռավորության վրա է մայրաքաղաք Մեխիկոյից:
Տեղի բնակիչներն ասում են, թե ստորերկրյա ցնցումներ են զգում: Հրաբխի տարածքը ներկայումս փակ է այցելուների համար: 60 կմ շառավղով հեռավորության վրա փակվել են նաեւ դպրոցները:
Պոպոկատեպետլն աշխարհի ակտիվ գործող հրաբուխներից է համարվում:




























