Ապրիլի 15-ից 21-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում  հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 450 անգամ:

ԼՂՀ պաշտպանության բանակի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ այդ ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայկական դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան  2700  կրակոց:  

ՊԲ առաջապահ զորամասերը, հավատարիմ մնալով զինադադարի պահպանման ռեժիմին, վստահորեն իրականացրել են մարտական հերթապահություն: