Իրաքի վարչապետ Նուրի ալ-Մալիքին հայտարարել է, որ Թուրքիան թշնամական երկիր է դառնում տարածաշրջանում, կրկին մեղադրելով Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին Իրաքի ներքին գործերին միջամտելու մեջ:

Նրա խոսքով, Էրդողանը դեռ ապրում է իլյուզիաներով, որ Թուրքիան տարածաշրջանային հեգեմոնիա ունի, հաղորդում է France 24-ը:

Նուրի ալ-Մալիքին հայտարարել է, որ եթե Անկարան շարունակի անցկացնել նման տարածաշրջանային քաղաքականություն, դա կվնասի հենց Թուրքիային։ 

«Թուրքիան տարածաշրջանում բոլորի համար դառնում է թշնամի երկիր»,-ասել է Իրաքի վարչապետը։