Ուլյանովսկում բողոքի ակցիա է անցկացվում ընդդեմ Ռուսաստանում ՆԱՏՕ-ի բազայի տեղակայման:  Տեղական ՆԳՎ-ի տվյալներով` քաղաքի հրապարակում մոտ հազար մարդ է հավաքվել, իսկ «Ձախ ճակատի» համակարգող Սերգեյ Ուդալցովի տվյալով, ով ակցիայն մասնակցելու համար Ուլյանովսկում է, հավաքվել է առնվազն 5 հազ. մարդ:

Ուդալոցվը նշել է, որ ակցիային մասնակցում են հիմնականում ձախ ուժերի ներկայացուցիչները` Կոմկուսը, «Ձախ ճակատը» եւ «Աշխատանքային Ռուսաստանը»: Ակցիան մասնակցելու համար ժամանել է նաեւ Կոմկուսի առաջնորդ Գենադի Զյուգանովը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Ռուսատանի վարչապետ Վլադիմիր  Պուտինն  ասել էր, որ խոսքը ոչ թե ՆԱՏՕ-ի բազայի, այլ Աֆղանստան բեռների տեղափոխման համար օդային տարանցիկ «թռիչքային հարթակի» մասին է: