Ռուսաստանի ջավախահայերը դիմել են վրացական իշխանություններին, ընդդիմությանը եւ առաջադիմական հանրությանը:

Դիմումում նշվում է, որ 1915-1923թթ. Օսմանյան Թուրքիայում  Հայոց ցեղասպանությունը մարդկության դեմ ուղղված միջազգային ոճրագործություն է, որը ճանաչել են քաղաքակիրթ աշխարհի շատ երկրներ եւ միջազգային կազմակերպություններ: Այնինչ, եղբայր Վրաստանն առայսօր չի ճանաչել: Ուստի Վրաստանի նախագահին եւ բանակչությանը կոչ է արվում միանալ միջազգային հանրությանը, ճանաչել Հայոց ցեղասպանությունը  եւ դատապարտել ազգամիջյան ատելության եւ ազգային խտրականության ցանկացած դրսեւորում` նման ողբերգությունների կրկնությունից խուսափելու համար:

«Մենք Վրաստանի քաղաքական կուսակցություններին, ընդդիմությանը, հանրությանը, հասարակական կազմակերպություններին կոչ ենք անում ապրիլի   24-ին բացահայտ հայտարարությամբ հանդես գալ եւ հարգել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը:

Հայոց ցեղասպանության ճանաչումը պատմական արդարության հարց է եւ քաղաքական կամքի դրսեւորում է պահանջում»,- ասված է նամակում: