Հայտնի են դարձել Պակիստանում Boeing ուղեւորատար օդանավի աղետի ենթարկվելու նախնական պատճառները:
Այդ երկրի քաղաքացիական ավիացիայի վարչությունում հայտնել են, որ օդանավն սկսել է կորցնել բարձրությունը վառելիքի բաքի այրումից հետո, այնուհետեւ պայթյուն է որոտացել, հաղորդում է РСН-ը:
Այրման պատճառը կարող էր լինել կայծակը, քանի որ Իսլամաբադի օդանավակայանում վայրէջքի ժամանակ ամպրոպ է եղել: Ավելի վաղ ականատեսները պատմել էին, որ օդանավը սկզբում այրվել է, հետո վայր ընկել բնակելի թաղամասի տների վրա:
Հիշեցնենք, որ միջադեպը տեղի է ունեցել նախօրեին Պակիստանի մայրաքաղաք Իսլամաբադի միջազգային օդանավակայանից ոչ հեռու: Օդանավն ընկել է 10 տների վրա, նախնական տվյալներով զոհվել է 138 մարդ:
Boeing-737-ը կատարում էր Կարաչի-Իսլամաբադ չվերթը: Տեղի իշխանությունները հայտնել են, որ օդանավում օտարերկրացիներ չեն եղել:











