Լեհաստանի հյուսիսում խոշոր ավտովթար է տեղի ունեցել. վթարի է ենթարկվել զբոսաշրջիկների ավտոբուսը, որի հետեւանքով տուժել է 24 մարդ: Նրանցից 6-ը գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում:

Ինչպես հաղորդում է «Ռոսիյսկայա գազետան»` վկայակոչելով լեհական TVN24 հեռուստաալիքը, խճաքար տեղափոխող բեռնատար ավտոմեքենան բախվել է մարդատար մեքենային, ապա նաեւ զբոսաշրջիկների ավտոբուսին: