Ապրիլի 20-ին, ժամը 18.30–ի սահմաններում, «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան Կապան-Քաջարան ավտոճանապարհի 12-րդ կմ-ին դուրս է եկել հանդիպակաց երթեւեկելի գոտի եւ բախվել Range Rover մակնիշի ավտոմեքենայի։
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, որ պատահարի հետեւանքով Range Rover-ի վարորդը, «ՎԱԶ 2121»-ի վարորդը եւ նրա ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։
Կատարվում է քննություն:



























