Ապրիլի 20-ին, ժամը 22.30-ի սահմաններում, առանց պետհամարանիշի մոտոցիկլը Մասիս-Նուբարաշեն ճանապարհի 3-րդ կմ-ին, Այնթափ գյուղի մոտ, բախվել է «Ֆոլքսվագեն Վենտո» մակնիշի ավտոմեքենայի: Պատահարի հետեւանքով մոտոցիկլի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է նախաքննություն:




























