Թեհրանում ապրիլի 20-ի երեկոյան փլվել է «Հազրաթ Ռուգայա» մզկիթը, որի հետեւանքով 8 մարդ է զոհվել:
Ինչպես հաղորդում է իրանական TABNAK լրատվական կայքը, բազմաթիվ մարդիկ վիրավորվել են:
Փլուզման պատճառը մզկիթի մոտ կատարվող հողային աշխատանքներն են եղել` բազմահարկ շենք կառուցելու համար: Այդ աշխատանքների արդյունքում վնասվել է հին մզկիթի հիմքը: Բոլոր տուժածները տեղափոխվել են մոտակա հիվանդանոցներ:




























