Գլոբալ տնտեսական ակտիվության կտրուկ դանդաղումը Կենտրոնական Ասիայի ութ երկրների համար կարող է սպառնալիք լինել:
Այդ մասին Վաշինգթոնում լրագրողներին հայտնել է Կենտրոնական Ասիայի եւ Մերձավոր Արեւելքի երկրների դեպարտամենտի տնօրեն Մասուդ Ահմեդը: Սակայն ընդհանուր առմամբ այդ երկրների մասին կանխատեսումը շարունակում է մնալ դրական:
«Գազի եւ նավթի տարածաշրջանային արտահանողները շահել են նավթի բարձր գնի շնորհիվ: Իր հերթին, ներկրողների համար շահավետ դարձավ Ռուսաստանի վերականգնումը, ինչն ազդեց Ռուսաստանում, Կովկասի երկրներում եւ Կենտրոնական Ասիայում աշխատող անձանց դրամական փոխանցումների ծավալների կայուն աճին»,- ասել է Ահմեդը:
Նավթի եւ գազի տարածաշրջանային ներկրողների` Հայաստանի, Վրաստանի, Ղրղըզստանի եւ Տաջիկստանի տնտեսական աճը 2011թ. միջինը կազմել է 6,2%, ասվում է ԱՄՀ-ի հայտարարության մեջ;
Այդ երկրներում համաշխարհային պահանջարկի ավելի ցածր մակարդակի պատճառով, հավանաբար, նկատելի կլինի արտահանման աճի դանդաղեցում; Այդ երկրներում աճը 2012թ. 5,3 % կլինի:
Բարձր ինֆլյացիան տարածաշրջանի երկրների մեծ մասում իջնելու միտում ունի 2012թ. սկզբին:
Մասուդ Ահմեդը խորհուրդ է տվել տարածաշրջանի երկրներին, թե ինչ պետք է անեն ապագայում հնարավոր գլոբալ ռիսկերի չբախվելու համար:
Ըստ նրա` կառավարությունները պետք է աջակցեն աճի հարաբերական բարձր տեմպերը եւ շահույթ ստանան ամբողջ բնակչության համար, այդ թվում` նոր աշխատատեղերի ստեղծման ճանապարհով: Այդ նպատակի համար պահանջվում է բիզնես միջավայրի եւ կառավարման համակարգի բարելավում:


























