Սիրիայի իշխանություններն, այսօր` ապրիլի 21-ին, ազատ են արձակել ավելի վաղ հակակառավարական բողոքի ակցիայի ժամանակ կալանավորված 30 ցուցարարներին:
Ինչպես հաղորդում է «ՍԱՆԱ» գործակալությունը, ազատ են արձակվել նրանք, «ում ձեռքներն արյունոտ չեն»:
Ընդհանուր առմամբ, 2011-ի նոյեմբերից ի վեր ազատ են արձակվել Սիրիայի 4 հազար քաղաքացիներ, որոնք ձերբակալվել են հակակառավարական ցույցերի մասնակցելու համար:
Քաղբանտարկյալների ազատ արձակումը ՄԱԿ-ի եւ Արաբական երկրների լիգայի հատուկ բանագնաց Քոֆի Անանի` Սիրիայում ճգնաժամի հաղթահարման պլանի մի մասն է:




























