ՄԱԿ-ի դիտորդները ժամանել են սիրիական ընդդիմության հենակետը հանդիսացող Հոմս քաղաք, որը զինված հակամարտության թատերաբեմ էր դարձել:

Սիրաիայում ՄԱԿ-ի ներկայացուցիչ Հալեդ ալ-Մասրին հայտնել է, որ դիտորդների խումբը հանդիպել է նահանգապետի հետ, այնուհետեւ սկսել է քաղաքում իր դիտարկումները, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»` վկայակոչելով Reuters-ը:

Հիշեցնենք, որ ապրիլի 15-ին Սիրիա է ժամանել ՄԱԿ-ի դիտորդների առաջին խումբը, որը պետք է հետեւի հրադադարի համաձայնագրի կատարմանը: Սպասվում է, որ մոտ ժամանակներս խմբի թվակազմը կկազմի 30 մարդ: Ներկայումս որոշվում է ՄԱԿ-ի առաքելության թվակազմը 300-ի հասցնելու հարցը: Դիտորդներն իրենց աշխատանքների կատարմանն են անցել ապրիլի 16-ից: