Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն պատրաստ է ազատ արձակել ընդդիմադիրներին միայն այն դեպքում, եթե նրանք իր անումով ներման խնդրագրեր գրեն: Այդ մասին Լուկաշենկոն հայտարարել է այսօր` ապրիլի 21-ին հանրապետական շաբաթօրյակի ընթացքում:
«Եւ նրանք, ովքեր մնացել են եւ խնդրագիր չեն գրել, շարունակելու են նստել: Ահա ամբողջ ճնշումը: Այստեղ ոչ ոք ինձ ճնշել չի կարող»,- ասել է Լուկաշենկոն:
«Ուստի խնդիրը ճնշման մեջ չէ, որ նրանք ազատության մեջ են: Խնդրագիր չգրեին, դուրս չէին գա: Այդ շատախոսները (Անդրեյ Սաննիկովն ու Դմիտրի Բոնդարենկոն) պետք է շնորհակալություն հայտնեն, որ իրենց հետ այդպես էն վարվել, նրանք կարող են վերադառնալ գաղութ: Երեւի շատ են ուզում: Արդար կլիներ, որ գային եւ ասեին, որ զզվել են ազատության մեջ եւ երկու ժամ հետո կլինեն ճաղերի ետեւում»,- ասելէ Բելառուսի նախագահը` հավելելով, որ «եթե բերանները շաղ տան, կհայտնվեն բանտում»:




























