Բրիտանական երկրաբանները եկել են եզրակացության, որ Աֆրիկայի չորային շրջանների տակ ջրի հսկայական ամբարներ կան, ընդ որում մայրցամաքի խորքերում առկա ջրի ծավալը 100 անգամ գերազանցում է վերգետնյա ջրամբարների պարունակությունը:

Համաձայն Բրիտանական երկրաբանական խորհրդի եւ Լոնդոնի համալսարանական քոլեջի հետազոտողների, ստորգետնյա ջրի առավել խոշոր պաշարները հայտնաբերվել են Լիբիայում, Ալժիրում եւ Չադում: Այդ պաշարները բավարար են, որ մայրցամաքի տարածքը ծածկեն 75-մետրանոց ջրի շերտով:

Առկա տվյալներով, Աֆրիկայում ավելի քան 300 մլն մարդ զրկված է անվտանգ ջրի աղբյուրներից: Պահանջարկն աճելու է բնակչության թվի ավելացման եւ ոռոգվող տարածքների աճին զուգահեռ: