Մել Գիբսոնը տառապում է երկբեւեռ խանգարումով կամ մոլագարային-դեպրեսիվ սինդրոմով: Հենց այս հիվանդությունն է բոլոր այն սկանդալների պատճառը, որոնցում դերասանը վերջին շրջանում առավել հաճախ է հայտնվում: Դրանցից մեկն էլ սցենարիստ Էսթերխազի հետ կապված պատմութունն էր:

Գիբոսնի մոտ հոգեկան շեղումն ախտորոշվել էր Օքսանա Գրիգորեւայի հետ դատական լսումների ժամանակ: Մելը դիմել էր հոգեբույժի` իր զայրույթի պոռթկումների դեմ պայքարելու համար, հաղորդում է «Էքսպրես գազետան»:

Այս հիվանդությամբ տառապողներն ագրեսիվ վարքագիծ են դրսեւորում,  արագ բռնկվում են: Հիվանդությունը հնարավոր է  ճնշել միայն դեղորայքի միջոցով:

Մոլագարային-դեպրեսիվ սինդրոմով տառապում են նաեւ Քեթրին Զետա Ջոնսը, Քերի Ֆիշերը, Ռասել Բրենդը, Բրիտնի Սփիրսը:

Այդ հիվանդությունն արձանագրվել է նաեւ մի շարք հայտնի մարդկանց` Վան Գոգի, Նիցշեի, Բոդլերի, կոմպոզիտոր Հեկտոր Բեռլիոզի,  քաղաքական գործիչներ Ռուզվելտի ու Չերչիլի մոտ: