Սարդ-երեխային հաջողությամբ վիրահատել են Պակիստանում:

Ինչպես ավելի վաղ հայտնել է NEWS.am-ը, Պակիաստանում արտառոց երեխա էր ծնվել` վեց ոտքերով: հաղորդվում էր, որ վիրաբույժներն առաջարկել են հեռացնել ավելորդ վերջույթները, սակայն ծնողները գումար չունեն վիրահատության համար:

SkyNews-ի փոխանցմամբ, վիրահատության ընթացքում, Ումար Ֆարուքի ավելորդ վերջույթները հեռացրել են, եւ ըստ բժիշկների` այժմ նա կարող է ապրել նորմալ կյանքով:

Ֆարուկը ծնվել էր պոլիմելիա անվանումով հազվագյուտ անոմալիայով, որի արդյունքում էմբրիոնը նորմալ զարգանում է, սակայն իրենից ներկայացնում է միաձուլված երկվորյակների: Ավելի ուշ շրջանում պտուղներից մեկը «ձուլվում է»` վերջույթները թողնելով ավելի ուժեղ երկվորյակը:

Վիրահատությունից առաջ բժիշկները ստիպված ենե ղել պարզել, թե որոնք են ֆարուկի, որոնք` չծնված երկվորյակի վերջույթները: Երեխայի ծնողներին օգնել են տեղական իշխանությունները: