Ապրիլի 22-ը հռչակված է որպես Երկրի օր. 1970թ ապրիլի 22-ին, 20 միլիոն ամերիկացիներ համախմբվեցին առաջին անգամ նշելու «երկրի օրը», այս ցանցը գործում է աշխարհի 192 պետություններում: Միջազգային հանրությունն արդեն 41-րդ անգամ նշում է այս օրը բնապահպանական լայնամասշտաբ քարոզարշավներով:

Այս ծրագրի շրջանակներում ՀՀ բնապահպանության նախարարությունը Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) աջակցությամբ Եղվարդ քաղաքում  կազմակերպել էին մեծ միջոցառում: Բնապահպանության նախարարության, ՀՀԿ-ի, Եղվարդի քաղաքապետարանի եւ Օրհուս հասարակական կազմակերպության, ինչպես նաեւ «Միասին» երտասարդական շարժման ակտիվիստները նախարար Արամ Հարությունյանի գլխավորությամբ իրականացրել են հեծանվարշավ եւ տնկել բազմաթիվ ծառեր:

Ողջույնի խոսքում ՀՀ բնապահպանության նախարարը նշել է, որ «Երկրի օրը» միջոցառումը եւս մեկ առիթ է իրականացնելու բնապահպանական ակցիաներ, ինչի արդյունքում շահում է բնությունը:

Հայաստանում Երկրի օրը նշվում է շուրջ 15 տարի, սակայն վերջին տարիներին է իրականացվում լուրջ միջոցառումներ, մասնավորապես` բնապահպանական քարոզարշավներ, ծառատունկ, մաքրման աշխատանքներ, հեծանվարշավներ եւ այլ բնապահպանական միջոցառումներ:

Օգտվելով առիթից նախարար Արամ Հարությունյանը մեկ անգամ եւս հորդորել է ազգաբնակչությանը լինել առավել հոգատար ու սրտացավ  հայրենի բնություն նկատմամբ` ժառանգություն թողնելով մեր սերունդներին մաքուր  եւ ապահով շրջակա միջավայր: