Հայաստանը չի կարող լինել միայն հումք արդյունահանող երկիր: Այդ մասին հայտարարել է Հայաստանի նախագահ, ՀՀԿ-ի առաջնորդ Սերժ Սարգսյանը` Ալավերդիում ընտրողների հետ հանդիպման ժամանակ: Նրա խոսքով, երկրի բարեփոխումները նախատեսում են նաեւ տնտեսական զարգացման հերթական աստիճան, այդ թվում Հայաստանի հնագույն արդյունաբերական կենտրոներից մեկում` Ալավերդիում:
Դրա հետ մեկտեղ, ըստ նրա, պետք է օգտագործվի բնության պահպանման եվրոպական լավագույն փորձը` օդի և ջրի մաքրության, կանաչ տարածքների պահպանման ապահովման հարցում: «Սա չի նշանակում, որ մենք խոչընդոտելու ենք հանքարդյունաբերության զարգացմանը, որպեսզի հանկարծ չվնասենք մեր բնակչության բարեկեցությանը», - ասել է նախագահը:




























