Վրաց ընդդիմադիր Բիձինա Իվանիշվիլին ապրիլի 21-ին Վրաստանում հիմնել է նոր կուսակցություն` «Վրացական երազանք` ժողովրդավարական Վրաստան»: Իվանիշվիլին, զրկված լինելով Վրաստանի քաղաքացիությունց, անձամբ չի կարող ղեկավարել կուսակցությունը, այդ իսկ պատճառով հիմնադիր ժողովը նախագահ է ընտրել իրավապաշտպան Մանանա Կոբախիձեին:
«Ինձ համար սա մեծ պատասխանատվություն է, եւ ես պատրաստ եմ դա կիսել բոլորի հետ»,-ասել է Կոնախիձեն, փոխանացում է «Ինտերֆաքսը»:
Կոբախիձեն խոստացել է, որ այս տարվա աշնանը Վրաստանի հարյուր հազարավոր քաղաքացիներ կանդամակցեն կուսակցությանը եւ խորհրդարանական ընտրությունների ժամանակ կհաջողվի ազատվել ներկայիս իշխանություններից:




























