«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը վերանորոգել է Հայաստանի ամենաերկար եւ ամենբարձր` Զամառլուի երակաթուղային կամուրջը: Բացման արարողությանը ներկա են եղել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, «Ռուսական երկաթուղիներ» ընկերության նախագահ Վլադիմիր Յակունինը, Հայաստանում Ռուսաստանի դեսպան Վյաչեսլավ Կովալենկոն:
Կամուրջի շինարարությունը մեկնարկել է 2006թ-ին` պետբյուջեից 1 մլրդ դրամի միջոցներով, սակայն հետո դադարեցվել էր:
Աշխատանքները հետագայում շարունակել է «Հարավկովկասյան երկաթուղին»` շինարարության վրա ներդնելով 1,2 մլրդ դրամ:
«Այսպիսի օբյեկտները երկրի սեփականությունն են եւ կծառայյեն ժողովրդին: Մեր համատեղ աշխատանքը կարող է սոցիալ-տնտեսական բոլոր ոլորտներում Հայաստանի եւ Ռուսաստանի փոխգործակցության լավ օրինակ լինել»,-ասաց Յակունինը:
Նա հիշեցրեց, որ 2008թ-ին ստանձնելով Հայկական երկաթուղու հավատարմագրային կառավարումը, ՀԿԵ-ն ներդրել է մոտ 6 մլրդ ռուբլի: 2012 թ. ենթակառուցվածքների զարգացման համար կներդրվի եւս 1,1 մլրդ: «Այո, իրականացվում են բարեփոխումներ, սակայն դրանք բերում են նրան, որ կից ոլորտներում ստեղծվել է մոտ 2 հազ. աշխատատեղ»,-հայտարարեց Յակունինը` շնորհակալություն հայտնելով Հայաստանի նախագահին եւ դեսպանին` աջակցության համար:




























