Ռուսաստանում եւ արտերկրի ռուսական համայնքներում գրագիտության ստուգման յուրօրինակ ակցիա է տեղի ունեցել` «Համընդհանուր թելադրություն» անվանումով: Այն անցկացվել է ապրիլի 21 –ին Ռուսաստանի եւ աշխարհի  85 քաղաքների 116 հարթակներում, ակցիային մասնակցել է ավելի քան  4,7 հազ. մարդ: Յուրօրինակ քննության արդյունքները հայտնի կդառնան ապրիլի 23-ին:

Միջոցառումն արդեն անցկացվում է իններորդ անգամ` Նովոսիբիրսկի պետական համալսարանի ուսանողների նախաձեռնությամբ:

Ուղղագրությունից իրենց գիտելիքներն են որոշել ստուգել տարբեր տարիքի եւ մասնագիտության հազարավոր մարդիկ:  Նովոսիբիրսկի պետհամալսարանում թելադրությունը կարդացել է հենց հեղինակը` Զախար Պրիլեպինը, իսկ Մոսկվայում` Թինա Կանդելակին եւ Դմիտրի Բիկովը: