Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը այցելել է Կ. Ստանիսլավսկիի անվան ռուսակա դրամատիկական թատրոն՝ շնորհավորելու թատրոնի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր ռեժիսոր Ալեքսանդր Գրիգորյանին՝ ծննդյան 75 եւ ստեղծագորական գործունեության 55-ամյակի առիթով:

Քաղաքապետարանի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ քաղաքապետը նաեւ մասնակցել է հոբելյանական երեկոյին, որը ներառված է Հայ գրատպության 500-ամյակի եւ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից Երեւանը՝ 2012 թվականի գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակման միջոցառումների ցանկում:

Հոբելյանական երեկոյին ներկա էին նաեւ ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանը, ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար, հայ գրատպության 500-ամյակի հոբելյանական հանձնաժողովի քարտուղար, միջոցառումների համակարգող Վիգեն Սարգսյանը, ՀՀ Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, արվեստագետներ ու թատերասերներ: