Դամասկոսից դեպի հարավ-արեւմուտք գտնվող ռազմական օդանավակայանում ապրիլին 21 –ին պայթյուն է որոտացել:
Ինչպես հաղորդել է Al Jazeera-ն, նախնական տվյալներով, պայթյունը դիվերսիայի արդյունք է: Ենթադրվում է, որ բռնկվել են ավիացիոն վառելիքով տարաները:
Միաժամանակ ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը տեղեկացնում է, որ պայթյունի վայրում փոխհրաձգություն է տեղի ունենում, անվտանգության ուժերը փակել են մայրաքաղաքի հարավ-արեւմտյան մուտքերը:
Թե ով ում վրա է կրակում` չի հաղորդվում, զոհերի եւ տուժածների մասին եւս տեղեկատվություն չկա:




























