Ֆրանսիայի անդրծովյան տարածքներում ապրիլի 21-ին արդեն մեկնարկել է երկրի նախագահի ընտրություն քվեարկությունը: Մայրցամաքային տարածքում այն կսկսվի ապրիլի 22-ին:
Ինչպես տեղեկացնում է NEWSru.com-ը, ընտրական տեղամասերը Սեն Պիերում եւ Միկելոնում բացվել են փարիզյան ժամանակով կեսօրին: Այնուհետեւ քվերակութունը մեկնարկել է Գվադելուպում, Մարտինիկում, Ֆրանսիական Գվիանայում, Ֆրանսիական Պոլինեզիայում, Հյուսիսային եւ Հարավային Ամերիկայի երկրների դիվանագիտական ներկայացուցչություններում:
Չնայած ժամային տարբերություններին` քվերակության արդյունքները կհայտարարվեն միաժամանակ` ապրիլի 23-ի առավոտյան, նշում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր NEWS.am-ը, նախագահի պաշտոնին հավակնում է տասը թեկնածու: Ենթադրվում է, որ երկրորդ փուլ կանցնեն գործող նախագահ Սարկոզին եւ սոցիալիստների թեկնածու Օլանդը:




























