Ռուսաստանցի հայտնի դերասան Լեոնիդ Բրոնեվոյը ապրիլի 21-ին հոսպիտալացվել է հենց թատրոնից` փորձերի ժամանակ:
Ինչպես հաղորդում է «Պրավդան», բժիշկները կասկածում էին, որ 83-ամյա դերասանը կոտրել է ազդրի վզիկը: Նախօրեին դերասանը ներկայացման ժամանակ վնասել էր ոտքը եւ հիվանդանոց էր տեղափոխվել կոտրվածքի կասկածանքով, սակայն հետազոտությամբ ախտորոշումը չի հաստատվել:
Անհրաժեշտ բուժօգնություն ցուցաբերելուց հետո, խորհրդային կինոյի աստղին դուրս են գրել:




























