Երեւանի բոլոր վարչական շրջաններում ապրիլի 22-ին տոնական միջոցառումներ են անցկացվում` նվիրված ՅՈւՆԵՍԿՕ-ի կողմից Երեւանը 2012թ. գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակելուն:
«Վստահ եմ, որ 2794–ամյա Երեւանն ունի այն ներուժը, որով կփորձի համախմբել ամբողջ աշխարհի գրասեր մարդկանց եւ մասնագետներին։ Իմ կարծիքով, սա բացառիկ առիթ է մշակութային երկխոսության, հետեւաբար` միմյանց ճանաչելու եւ մեկմեկու գնահատելու տեսանկյունից»,-ասել է քաղաքապետ Տարոն Մրագրայանը:Միջոցառումների այն ծրագիրը, որ նախատեսվել է կյանքի կոչել առաջիկա մեկ տարվա ընթացքում բազմաբնույթ է. փառատոներ, համաժողովներ, ցուցահանդեսներ եւ այլն։ Տարոն Մարգարյանը համոզմունք է հայտնել, որ միջոցառումների բազմազանությունը էապես նպաստելու է տպագրական եւ հրատարակչական գործի զարգացմանը։ «Կարծում եմ, որ մեր համաքաղաքացիներն ու մայրաքաղաքի հյուրերն այս օրերին ակտիվորեն կմասնակցեն տոնական միջոցառումներին եւ կգնահատեն մեր հիասքանչ քաղաքի գեղեցկությունն ու հմայքը»,- նշել է նա։




























