ԱՄՆ-ում ապրիլի 22-ին վաճառքի կհանվեն նոր լուսադիոդային լամպեր`10Վտ հզորությամբ եւ մինչեւ 100 հազ. ժամ (մոտ 20 տարի) պիտանիության ժամկետով:

Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստին», առաջին սերիան վաճառքի կհանվի Երկրի միջազգային օրվա կապակցությամբ: Նշենք, որ նոր լամպերը մշակվել են հոլանդական «Philips» ընկերության կողմից: Լամպի արժեքը սկզբնական շրջանում կհասնի 60 դոլարի: ԱՄՆ-ում ծրագրում են ստանդարտ լամպերից հրաժարվել արդեն 2014թ-ին: