Ամստերդամում ապրիլի 21-ին երկու գնացքներ են բախվել: Բարեբախտաբար, զոհեր չկան:

Ինչպես հաղորդում է «Radio RNW»-ն, վթարի արդյունքում տուժել է 136 մարդ, նրանցից  56-ը լուրջ վնասվածքներ են ստացել: 13 հոգու վիճակը ծանր է համարվում:

Նշենք, որ բախումը տեղի էր ունեցել մայրաքաղաքի արեւմտյան արվարձանում, Սլոտերդա կայանի մոտակայքում: