Ապրիլի 22-ին աշխարհը նշում է Երկրի միջազգային օրը, որն անցկացվում է ՄԱԿ-ի հովանու ներքո: Տոնը հաստատվել է ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 63-րդ նստաշրջանում եւ նշվում է 2010 թ-ից:
Այս միջազգային օրվա հռչակման իմաստն այն է, որ Երկիրն ու նրա էկոհամակարգը համարվում են բոլորի տունը, ապահովում են մարդկային կյանքը, բացի այդ, եւս մեկ անգամ հստատվում են շրջակա միջավայրի պահպանման վերաբերյալ 1992թ. Ռիո դե Ժանեյրոյում ստորագրված ՄԱԿ-ի կոնվենցիայով ստանձնած պարտավորությունները:
Նշենք, որ տոնի կապակցությամբ «Google»-ը գլխավոր էջի ավանդական լոգոտիպը փոխել է տոնական խորհրդանիշով:



























