Լեգենդար «Bee Gees» խմբի մասնակից, 62-ամյա երաժիշտ Ռոբին Գիբը դուրս է եկել կոմայից:
Ինչպես հաղորդում է «BBC Russian»-ը, ապրիլի 22-ին երաժիշտն սկսել է արձագանքել հարազատների ասածներին, տեղեկացրել է Գիբի ներկայացուցիչ Դագ Ռայթը: Նշվում է, որ Գիբի ընտանիքը ողջ ընթացքում չի հեռացել նրա մոտից:
Ինչպես հաղորդել էր NEWS.am-ը, Ռոբին Գիբը կոմայի մեջ էր ընկել ապրիլի 13 -ին: Նա պայքարում էր քաղցկեղի դեմ: Երաժշտի մոտ քաղցկեղ էր ախտորոշվել անցած տարեվերջին: Վերջին ամիսներին նա ինտենսիվ քիմաթերապիայի կուրս էր անցնում:




























