Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոյին ապրիլի 22-ին հիվանդանոցից նորից գաղութ են տեղափոխել: Այդ մասին տեղեկացնում է ուկրաինական «ՈՒՆԻԱՆ» գործակալությունը` վկայակոչելով իրավապահ մարմիններում իր աղբյուրներին:

Այդ տեղեկատվությունը հաստատել է նաեւ նախկին վարչապետի աջակցության խմբի ղեկավար, Գերագույն Ռադայի պատգամավոր Սերգեյ Վլասենկոն:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր NEWS.am-ը, Տիմոշենկոն Խարկովի կլինիկա էր տեղափոխվել ապրիլի 20-ի երեկոյան: