Հնդկաստանը մտադիր է թեյը հայտարարել ազգային ըմպելիք: Այդ մասին, ինչպես հաղորդում է Agence France-Presse-ը, ապրիլի 21-ին հայտարարել է Հնդկաստանի պլանավորման հանձնաժողովը:
Պաշտոնյաներից մեկը հայտարարել է, թե թեյը Հնդկաստանի ազգային ըմպելիքի կարգավիճակ կստանա 2013թ. ապրիլի 17-ին` Ասամ նահանգի հռչակավոր Մանիրամ Դեվան թեյի «ծննդյան» 212-րդ տարեդարձի կապակցությամբ:
Մանիրամ Դեվանն առաջին է եղել, ով ասամական թեյն սկսել է աճեցնել առեւտրական նպատակներով:




























