Թաթար ահաբեկչի հայրը դարձել է սեփական որդու հավաքած ականի զոհը: Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին», միջադեպը տեղի է ունեցել ապրիլի 21-ին Թաթարստանի Մեմդել գյուղում:  

64-ամյա տղամարդը ձյան հալչելուց հետո մաքրել է աղբը եւ կասկածելի առարկա տեսել: Դա եղեկ է նրա որդու` ահաբեկիչ Ռուստամ Յուսուպովի կողմից հավաքված պայթուցիկ սարքը: Այն պայթել է եւ գրեթե ուսերից կտրել ահաբեկչի հոր ձեռքերը:

Տղամարդը հոսպիտալացվել է: