Ավստրալիայի ստորին պալատի խոսնակ Փիթեր Սլիփերը ժամանակավորապես վայր է դրել լիազորությունները` կապված իր հասցեին հնչող բազմաթիվ մեղադրանքների հետ:
Ինչպես հաղորդում է BBC-ին, Սլիփերը մեղադրվում է տղամարդու նկատմամբ սեռական ոտնձգության մեջ: Սլիփերին, ով ամուսնացած է, մեղադրում են իր նախկին աշխատակցի` 33-ամյա միասեռական Ջեյսմ Էշբիի նկատմամբ ոտնձգության համար: Խորհրդարանականը հերքում է բոլոր մեղադրանքները:
Twitter-ի իր միկրոբլոգում նա գրել է, թե ստիպված է ժամանակավորապես վայր դնել իր լիազորությունները` մինչեւ միջադեպի հանգամանքների պարզումը:




























