Հայկական գրատպության 500-ամյակին եւ UNESCO-ի կողմից Երեւանը «Գրքի համաշխարհային մայրաքաղաք 2012» հռչակելուն նվիրված միջոցառումների շրջանակներում Մատենադարանում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի կողմից ընդունելություն է կազմակերպվել:
Ինչպես հաղորդում է NEWS.am-ը, հանդիսավոր միջոցառման ժամանակ Բուենոս-Այրեսի քաղաքապետ Մաուրիցիո Մակրին Երեւանին է փոխանցել «Գրքի համաշխարհային մայրաքաղաքի» տիտղոսը: Միջոցառմանը մասնակցել են բարձրաստիճան պաշտոնյաներ, մշակույթի գործիչներ, դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչներ, օտարերկրյա պատվիրակությունների անդամներ:
Ողջույնի ելույթներով հանդես են եկել նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը, UNESCO-օ գլխավոր տնօրենի տեղակալ Էնգիդա Գետաչյուն, UNESCO-ի 36-րդ գլխավոր խորհրդաժողովի նախագահ Կատալին Բոջիարդը, Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, Բուենոս-Այրեսի քաղաքապետը, այլ պաշտոնատար անձինք:
Ելույթ ունեցողները նշել են, որ Հայաստանի մայրաքաղաքաը պատահական չի ընտրվել: Թեկնածուները դաժան պայքար են մղել, սակայն Երեւանն առավել հետաքրքիր ծրագիր է ներկայացրել: Կատալին Բոջիարդը իր ելույթում նշել է, թե տպավորված է «Քոչարի» պարից:
Հանդիսավոր արարողությունն ավարտվել է մեծ հրավառությամբ:




























